ՀՀ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ քարտուղարության մարդու իրավունքների տնօրինության ղեկավարին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների տնօրինության ղեկավար Քլեր Օվեյի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ արդյունավետ համագործակցությունն՝ ընդգծելով, որ համատեղ նախաձեռնությունները մեծապես նպաստել են ոլորտային քաղաքականությունների բարելավմանն ու կարողությունների զարգացմանը։

Արմեն Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների բարեփոխումները՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության գործելաոճի արդիականացման, ինչպես նաև միգրացիոն ոլորտի ինստիտուցիոնալ հզորացման ուղղությամբ արձանագրված արդյունքները։

Փոխնախարարը նշել է, որ ոստիկանության բաժիններում տեսանկարահանող համակարգերի, ազատությունից զրկված անձանց տեղափոխման նոր տրանսպորտային միջոցների ներդրումը, ընթացակարգերի թվայնացումը նպաստել են թափանցիկության, արդյունավետության և մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը։

Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության համատեքստում նա հավելել է, որ խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ շարունակաբար բարելավվում են առկա գործիքակազմերը։

Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց փաստաթղթավորման գործընթացին՝ փոխնախարար Ղազարյանը նշել է, որ օրենսդրական փոփոխությունների շնորհիվ բարելավվել է քաղաքացիության տրամադրման գործընթացը, որի արդյունքում ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 10 հազար անձ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն։

Քլեր Օվեյն իր հերթին բարձր է գնահատել ՆԳ նախարարության հետ կառուցողական համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել շարունակելու բարեփոխումների գործընթացին աջակցությունը։

Անդրադառնալով ՄԻԵԴ վճիռների կատարմանն ու Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի աշխատանքներին՝ Քլեր Օվեյը ներկայացրել է այդ ոլորտում իր գլխավորած կառույցի հանձնառությունները:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համագործակցությունը:

Հայերեն ქართული

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին