Միացյալ Նահանգներ

Tesla-ն անվարորդ ավտոմեքենաներ է փորձարկում Տեխասում՝ քաղաքային պայմաններում

1 րոպեի ընթերցում

Tesla-ն անվարորդ ավտոմեքենաներ է փորձարկում Տեխասում՝ քաղաքային պայմաններում

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի Tesla ընկերությունն արդեն մի քանի օր է, ինչ անցկացնում է իր Model Y ինքնակառավարվող մեքենաների փորձարկումները Տեխասի նահանգի Օսթին քաղաքում. հունիսին կկայանա առաջին «ինքնառաքումը» գործարանից պատվիրատուին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մասկը գրել է X սոցիալական հարթակում։

«Tesla-ն վերջին մի քանի օրվա ընթացքում Օսթինի փողոցներում փորձարկում է Model Y ինքնակառավարվող (առանց վարորդի) ավտոմեքենաներն՝ առանց որևէ միջադեպի: Պլանավորված ժամկետից մեկ ամիս շուտ։ Արդեն հաջորդ ամսին կկայանա առաջին ինքնառաքումը գործարանից պատվիրատուին», - գրել է աշխարհի ամենահարուստ մարդը։

Ավելի վաղ Մասկը հայտնել էր, որ Սպիտակ տան Կառավարության արդյունավետության վարչությունում (DOGE) հատուկ պետական աշխատողի կարգավիճակում իր ժամանակը մոտենում է ավարտին։ Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից հեռանալուց հետո Մասկը կրկին կկենտրոնանա իր ընկերությունների՝ Tesla-ի, SpaceX-ի և X-ի կառավարման վրա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում