ԱԺ նախագահն ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության համատեքստում էսկալացիայի վտանգներ այս պահին չի տեսնում

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի կիսում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այն մտահոգությունը, թե հայ-ադրբեջանական սահմանին կա լարվածության նոր փուլի կամ էսկալացիայի ռիսկ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում մայիսի 27-ին տեղի ունեցած ճեպազրույցում նա նշեց, որ նման տեղեկատվության ինքը չի տիրապետում։

Լրագրողի հարցին՝ ի՞նչ վտանգ է տեսնում ԱՄՆ պետքարտուղարը և արդյոք ադրբեջանական հայտարարություննե՞րն են հիմք նման գնահատականների համար, Սիմոնյանն արձագանքեց.

«Ես նման տեղեկության չեմ տիրապետում։ Կարող եք հարցում ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ արդյոք նման միտումներ կամ տեղաշարժեր կան, բայց քաղաքական առումով ես նման բան այս պահի դրությամբ չեմ տեսնում»։

Հարցին, թե արդյոք Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանն «արևմտյան Ադրբեջան» կոչելը չի՞ կարող հիմք հանդիսանալ նման մտահոգությունների համար, Սիմոնյանը արձագանքեց․

«Մենք էլ ենք չէ՞ տարածքային պահանջ դնում, երբ Ղարաբաղի ներկայացուցիչները նոր ԱԺ նախագահ են ընտրում իրենց համար, հետո ինչ-որ հայտարարություններ են անում։ Մենք դա չենք նկատում, բայց դրան ի պատասխան՝ Ադրբեջանի քայլերը նկատում ենք»։ 

Ադրբեջան

Վաշինգտոնը փորձում է կանխել Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված հակամարտության պահպանվող ռիսկը. Մարկո Ռուբիո

Հայերեն English Español Русский 中文

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում