Թուրքիա

Մոսկվայում շարունակվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում շարունակվում է  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությանը, այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն:

«Արտգործնախարար Հաքան Ֆիդանին ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հանդիպումը սկսվել է ժամը 19:30-ին և շարունակվում է», - հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն։

Հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում