Հայաստանն ու Սլովակիան պայմանավորվածություններ են ձեռք բերել պաշտպանության ոլորտում համագործակցության շուրջ

1 րոպեի ընթերցում

Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում մայիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարություն է այցելել Սլովակիայի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վլադիմիր Շիմոնյակի ղեկավարած պատվիրակությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում Վլադիմիր Շիմոնյակին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը: Վլադիմիր Շիմոնյակի և Կարեն Բրուտյանի առանձնազրույցից հետո քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Սլովակիա համագործակցությանն առնչվող հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

Հայերեն فارسی Русский