Արարատ Միրզոյանը ռազմավարական բնույթի է համարում Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները

4 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկու երկրների հագեցած երկկողմ օրակարգը և հարաբերությունների՝ համատեղ ձևավորված խճանկարը, ինչն այդ հարաբերությունները որպես ռազմավարական գնահատելու հիմք է տալիս։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Իհարկե, առաջին հերթին քննարկել ենք Հայաստան-Ֆրանսիա հագեցած երկկողմ օրակարգը և համատեղ ձևավորած խճանկարը մեր հարաբերությունների, ինչը դրանք որպես ռազմավարական գնահատելու հիմք է տալիս։ Միաժամանակ գետնի վրա մեր գործընկերությունը տալիս է շատ կոնկրետ արդյունքներ, ինչպիսին է, օրինակ, Վեդիի վերակառուցված ջրամբարը, որը միակ ծրագիրը չէ, որով Ֆրանսիան նպաստում է Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը ու նաև տնտեսական զարգացմանը։ Մենք համագործակցում ենք այնպիսի ոլորտներում, որոնք մի քանի տարի առաջ նույնիսկ չէին էլ կարող քննարկվել։ Այստեղ պետք է արժանին մատուցել Հայաստանի վարչապետ Փաշինյանին և Ֆրանսիայի նախագահ Մակրոնին։ Նրանց միջև ձևավորված գործընկերության շնորհիվ է նաև, որ մենք կարող ենք այսպիսի մեծ, հսկայական քայլերով առաջ մղել Հայաստան-Ֆրանսիա բարեկամությունը, որն ունի իր հիմքերը, որոնք խարսխվում են նաև պատմական համակրանքի և ժողովուրդների միջև բարեկամության ու սիրո վրա»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։

ՀՀ ԱԳ նախարարը հավելել է, որ հանդիպման ընթացքում ուշադրություն են դարձրել ենթակառուցվածքների զարգացմանը։ «Ֆրանսիական կողմի հետաքրքրությունն այդ գործում աճում է և առաջիկայում շատ շոշափելի և կոնկրետ նորություններ կունենանք։ Ապակենտրոնացված համագործակցության զարգացումն իր հերթին միտված է նպաստել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող շրջանների զարգացմանն ու դրանց դիմակայունության ավելացմանը։ Այդ համատեքստում կարևորել ենք ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովի անցկացումը։ Այստեղ էլ առաջիկայում շատ լավ և կոնկրետ նորություններ կունենանք»,- մանրամասնել է ՀՀ ԱԳ նախարարը։ 

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարբեր ձևաչափերով տարբեր հարթակներում երկու երկրների միջև փոխգործակցության հնարավորություններին։ 

«Իհարկե, այս համատեքստում առաջնային նշանակություն ունի Հայաստանի ու ԵՄ-ի միջև գործընկերության խորացման ուղղությամբ մեր համագործակցությունը։ Ես շնորհակալություն եմ հայտնել ֆրանսիական կողմին ողջ գործընթացում Ֆրանսիայի կողմից շարունակաբար Հայաստանին ցուցաբերվող աջակցության և Հայաստանի ցանկությունների խրախուսման համար։ Որպես օրինակ կարելի է բերել վիզաների ազատականացումը, որի շուրջ Հայաստանում մեծ ակնկալիքներ կան։ Իհարկե, ԵՄ-ի հետ երկխոսությունն ընթանում է մեր ֆրանսիացի գործընկերների շատ գործուն աջակցությամբ և խրախուսմամբ։ 

Կառանձնացնեի նաև եվրոպական քաղաքական համայնքի ձևաչափը։ Օրեր առաջ գագաթաժողով կայացավ Տիրանայում և հայտարարվեց, որ 2026 թվականին այդ հավաքը լինելու է Երևանում։ Մենք, բնականաբար, շահագրգռված ենք այս հարթակով և առաջին իսկ օրվանից մեր ակտիվ մասնակցությունն ենք ունեցել։ Մեզ համար շատ արդյունավետ է այդ հարթակը։ Ֆրանսիայի և մյուս գործընկերների աջակցությամբ հաջորդ գարնանային ֆորումը կանցկացնենք Հայաստանում»,- հավելել է Արարատ Միրզոյանը։         

Նա շեշտել է, որ Հայաստանի համար կարևոր է նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցությունը Ֆրանսիայի հետ։ Նրա խոսքով՝ Հայաստանն այստեղ ևս իր անելիքներն ունի։ «Մի քանի տարի առաջ մեզ մոտ ունեցանք գագաթաժողով, և այժմ Ֆրանկոֆոնիայի մարզական խաղերը երիտասարդների ներգրավմամբ նույնպես կանցկացվեն Հայաստանում»,- ասել է նա։ 

Հայերեն English Français Русский

Պատմական պահ երկու երկրների ժողովուրդների համար․ Ռումինիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Բուխարեստ այցի մասին

Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը

Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամարտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

Լոնդոնում առգրավել են գրեթե 900 կգ կոկաին նարնջի արկղերում

Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ  Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/11/26