ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2025-ի հունվար-ապրիլ ամիսներին կրճատվել է 52.9 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին 52.9 տոկոսով քիչ է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 6 մլրդ 277.8 մլն դոլար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Ապրիլին մեկամսյա կտրվածքով արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 4.5 տոկոսով, սակայն նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 50.1 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 764.8 մլն դոլար: 

Արտահանումն այս տարվա առաջին չորս ամիսներին կրճատվել է 60.4 տոկոսով՝ կազմելով 2 մլրդ 420.4 մլն դոլար: Ընդ որում, մարտի համեմատ ապրիլին աճել է 9.9 տոկոսով, սակայն 2024 թվականի ապրիլի ցուցանիշից պակաս է եղել 57.3 տոկոսով ու կազմել է 711.5 մլն դոլար: 

Ներմուծումը հունվար-ապրիլին 46.5 տոկոսով պակաս է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 3 մլրդ 857.4 մլն դոլար: Ապրիլին՝ մարտի համեմատ, աճել է 1.2 տոկոսով, սակայն նախորդ տարվա ապրիլի համեմատ կրճատվել է 43.8 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 53.3 մլն դոլար: 

Հունվար-ապրիլ ամիսներին ԱՄՆ 1 դոլարի նկատմամբ ՀՀ դրամի միջին փոխարժեքը եղել է 394.24, իսկ ապրիլին՝ 390.71 դրամ:  

Հայերեն Русский

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար

ՔԿ նախագահը հայտնել է իրեղեն ապացույցների հափշտակության դեպքերով կալանավորված անձանց մասին

Թմրամիջոցների դեմ պայքարի հարցով ամերիկացի մասնագետներ կայցելեն Հայաստան․ ՔԿ նախագահ

Իրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ

ՔԿ նախագահը բանակում ինքնասպանությունների որոշ դեպքերի առնչությամբ պատրաստվում է դիմել ԱԱԾ-ին

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Փաշինյանն ու Մեցոլան կարևորել են երկխոսության շարունակականությունը, քննարկել տարածաշրջանային նշանակության հարցեր

ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են հավատարիմ մնալ բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ հատուկ փոստային նամականիշի մարման արարողություն

Դավիթ Խուդաթյանն ու էմիրաթական «AMEA Power» ընկերության հիմնադիրը քննարկել են էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված համագործակցության հեռանկարները