Փաշինյանը համոզված է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման պատմական հնարավորությունը բաց չի թողնվի

3 րոպեի ընթերցում

Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և ջանքեր գործադրել, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը դառնա իրականություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ հանդիպումից հետո՝ մամուլի համար հայտարարության ժամանակ։

Փաշինյանը շեշտեց, որ մայիսի 24-ին մեկնարկած «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ինքը ներկայացրել է Հայաստանի պատկերացումները խաղաղության հասնելու ճանապարհի վերաբերյալ։

«Մեր ռազմավարությունն ու ռազմավարական որոշումը մնում է անփոփոխ՝ լինել հավատարիմ խաղաղության օրակարգին։ Հուսով եմ, որ այսօր ունեցածս ելույթի ընթացքում կարողացա մեր միջազգային գործընկերներին ներկայացնել և առավել տեսանելի դարձնել, թե որքան մոտ է խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 

Իհարկե, մենք լիարժեքորեն կիրարկում ենք մեր պատասխանատվությունը այս գործընթացում։ Ուրախությամբ արձանագրում եմ, որ շարունակվում են մեր խորհրդակցությունները Ադրբեջանի հետ՝ նպատակ ունենալով չկորցնել այս պատմական հնարավորությունը։ Թույլ տվեք նաև արտահայտել իմ վստահությունը, որ այն բաց չի թողնվի»,– նշեց վարչապետը։ 

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունները հաջողությամբ ավարտվել են։ 

«Մենք ունենք համաձայնեցված տեքստ, որը պատրաստ է ստորագրման։ Սա մեծ ձեռքբերում է։ Բայց այն միայն մի քայլ է, որը պետք է ունենա շարունակություն»,– ընդգծեց Փաշինյանը։ 

Վարչապետը նաև շնորհակալություն հայտնեց Սլովակիային և վարչապետ Ֆիցոյին՝ այս գործընթացում ցուցաբերած աջակցության համար։ 

«Սլովակիան առաջին երկրներից էր, որը ողջունեց խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը և ակնկալում է համաձայնագրի ստորագրումը։ Այդ աջակցությունը մենք բարձր ենք գնահատում»,– ասաց նա։ 

Վարչապետն ընդգծեց՝ չնայած առկա դժվարություններին՝ Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են առաջ, և այն փաստը, որ նման բարդ միջազգային և տարածաշրջանային միջավայրում կարողացել են ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունները և ունենալ համաձայնեցված տեքստ, որը պատրաստ է ստորագրման, ինքնին շատ կարևոր և մեծ ձեռքբերում է։   

Հայերեն English Español Français Русский Türkçe

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք