Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը մտադիր է բողոքարկել Վարչական դատարանի մայիսի 23-ի որոշումը, որով անվավեր են ճանաչվել մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիների, այսպես կոչված՝ «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարներին վերաբերող որոշ դրույթներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Վարչական դատարանն արձանագրել էր, որ Երևանի ավագանու համապատասխան որոշման դրույթները չեն բավարարում օրենքով սահմանված չափանիշներին։ Դատարանի գնահատմամբ՝ վարչական մարմինը չի հիմնավորել վճարների բարձրացումը՝ ծառայությունների որակի բարելավման կամ օրինական այլ նպատակով։ Խախտվել են համաչափության և իրավաչափության սկզբունքները։

Հատկապես քննադատության է ենթարկվել այն հանգամանքը, որ քաղաքապետարանը չի ապացուցել՝ արդյոք վճարի ավելացումը հանգեցրել է ծառայությունների որակական փոփոխության կամ նպաստել է փողոցների բեռնաթափմանը։ Դատարանը եզրահանգել է, որ համապետական նշանակության հարցեր, ինչպիսին են երթևեկության կազմակերպումն ու անվտանգությունը, տեղական ինքնակառավարման մարմնի իրավասության շրջանակից դուրս են։

Դատական ակտով, սակայն, մերժվել է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված պահանջը՝ վիճարկվող դրույթները ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու մասին։ Սա նշանակում է, որ որոշումն ուժի մեջ է մնացել, իսկ դատական ակտի կիրառումը կսահմանափակվի ապագայի համար՝ կախված բողոքարկման ընթացքից։

Հայերեն

Արզնիում կանցկացվի հայ և ազգային փոքրամասնությունների մշակութային, խոհանոցային փառատոն

Մերցը նշել է, որ Ուկրաինային օգնությունը պետք է շարունակվի՝ չնայած եվրոպական երկրների բյուջեների վրա մեծ բեռին

Հայաստանում խոհանոցային ապրանքների վաճառքն աճել է 45%-ով. ինչ են նախընտրում խոհարարությամբ հետաքրքրվողները

COP17-ի Կանաչ գոտում ներկայացվել է Հայաստանի բնության բացառիկ հարստությունը

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարը COP17-ի շրջանակում մասնակցել է «Առաջնորդելով միասին» խորագրով նախաճաշ-քննարկմանը

Greenpeace-ը COP17-ից պահանջում է կոնկրետ քայլեր՝ կենսաբազմազանության պահպանման և բնության պաշտպանության համար

ԵՄ-ն հայտարարել է Սև ծովում նավագնացության անվտանգության հարցում Թուրքիայի և Հնդկաստանի հետ աշխատանքի մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր

Աղաս Մանուկյանը հեռուստադիտողներին կներկայացնի իր առաջին պրոդյուսերական նախագիծը՝ «Բարի գալուստ» սիթքոմը

Կրեմլը կարծում է, որ Արկտիկան պետք է լինի համագործակցության գոտի, այլ ոչ թե առճակատման