ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի աշակերտների Վերջին զանգի միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 23-ին մասնակցել է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի աշակերտների Վերջին զանգին նվիրված «Լռության լուսե թռիչք» խորագրով միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, կրթահամալիրի շրջանավարտները հանդես են եկել համերգային ծրագրով, ներկայացրել բեմադրություն:  Երիտասարդներին իրենց ելույթներով շնորհավորել են սիրված արտիստները:

Շնորհավորելով շրջանավարտներին՝ Պաշտպանը նշել է, որ գիտելիքը մարդու ամենաարժեքավոր և անփոխարինելի հարստությունն է, որի շնորհիվ հնարավոր է հասնել մեծ նպատակների։ Նա ընդգծել է յուրաքանչյուր անձի՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավասար մասնակցության իրավունքը՝ կարևորելով արդյունավետ սոցիալական ներառման և իրական հնարավորությունների ապահովման անհրաժեշտությունը։

Ըստ աղբյուրի՝ Անահիտ Մանասյանը շեշտել է պետության առանցքային դերը՝ որպես երաշխավոր այնպիսի պայմանների ձևավորման, որոնք թույլ կտան տարբեր առանձնահատկություններով անձանց լիարժեքորեն իրացնել անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու իրավունքը։

«Մենք բոլորս ունենք մեր առանձնահատկությունները, սակայն ապրում ենք նույն միջավայրում և բախվում նմանատիպ մարտահրավերների։ Կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուրի առանձնահատկությունը կդառնա համերաշխության, փոխըմբռնման և համատեղ զարգացման շարժիչ ուժ»,- նշել է Պաշտպանը։

Նշվում է, որ Պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է տարբեր առանձնահատկություններով անձանց հավասար մասնակցությունը կրթական, մշակութային, սոցիալական և այլ գործընթացներին, նաև հասարակության աջակցությունն այդ մասնակցության ապահովման գործում՝ ոչ միայն հարգելով բազմազանությունը, այլև խրախուսելով այն։

Հայերեն

Երևանում ջրի խնդիրը կապված է ենթակառուցվածքների մաշվածության հետ․ Տիգրան Խաչատրյանի պարզաբանումը

Ռուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին

Վարչապետը հայտնել է, որ առաջիկայում կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը

ԵՄ-ն կարևորում է կենսաբազմազանության ֆինանսավորման բացի կրճատումը

Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ից

Բռնագանձված ապօրինի գումարները կկենտրոնացվեն անձեռնմխելի հաշվում, իսկ գոյացած տոկոսներն ամբողջությամբ կուղղվեն կենսաթոշակներին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը քննադատել է ԹՐԻՓՓ-ի համար երաշխավոր փնտրելու մոտեցումը

Հոկտեմբերի 29-ի միջոցառումների անոնս

Բնապահպանական խնդիրների լուծման գործում ջանքերի համադրումն ունի մեծ կարևորություն. Պատրիկ Բրունինգս

Փաշինյանի կարծիքով՝ քաղաքական ուժերն իրենց խոսքի համար պետք է պատասխան տան ընտրություններում