Ըստ Միրզոյանի՝ ՀՀ-ում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը համագործակցությունը խթանելու լավ առիթ է

1 րոպեի ընթերցում

Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովի  անցկացումը հիանալի առիթ է՝ Եվրոպական քաղաքական համայնքում համագործակցությունը և տարածաշրջաններում ներգրավվածությունը խթանելու ուղիների շուրջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X–ի իր միկրոբլոգում ընդգծել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Արդեն հայտարարվել է, որ 2026 թվականի գարնանը Երևանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը: Սա հիանալի առիթ է՝ շարունակելու քննարկումները՝ Եվրոպական քաղաքական համայնքում համագործակցությունը և տարածաշրջաններում ներգրավվածությունը խթանելու ուղիների շուրջ»,–նշել է Միրզոյանը: 

Հայաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին, որոնք մեծապես աջակցել են Հայաստանի այս նախաձեռնությանը:

Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովն անցկացվեց Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, որին մասնակցեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ 7-րդ գագաթնաժողովն անցկացվելու է Դանիայում։  

 

 

 

Հայերեն العربية English فارسی Français Русский

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը