Ըստ Միրզոյանի՝ ՀՀ-ում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը համագործակցությունը խթանելու լավ առիթ է
2 րոպեի ընթերցում

Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովի անցկացումը հիանալի առիթ է՝ Եվրոպական քաղաքական համայնքում համագործակցությունը և տարածաշրջաններում ներգրավվածությունը խթանելու ուղիների շուրջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X–ի իր միկրոբլոգում ընդգծել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
It has been announced: Yerevan will host #EPCsummit in spring 2026, a great occasion to continue discussions on ways to foster stronger cooperation w/in EPC & engagement across the regions. I thank all colleagues who have been very supportive of #Armenia’s initiative to this end. pic.twitter.com/eT8TDmWwFL
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) May 23, 2025
«Արդեն հայտարարվել է, որ 2026 թվականի գարնանը Երևանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը: Սա հիանալի առիթ է՝ շարունակելու քննարկումները՝ Եվրոպական քաղաքական համայնքում համագործակցությունը և տարածաշրջաններում ներգրավվածությունը խթանելու ուղիների շուրջ»,–նշել է Միրզոյանը:
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին, որոնք մեծապես աջակցել են Հայաստանի այս նախաձեռնությանը:
Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովն անցկացվեց Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, որին մասնակցեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ 7-րդ գագաթնաժողովն անցկացվելու է Դանիայում։