Երևան

Վարդանյանների այգու շատրվաններն այսօրվանից «երգում ու պարում» են

1 րոպեի ընթերցում

Վարդանյանների այգու շատրվաններն այսօրվանից «երգում ու պարում» են

Երևանի 2800-ամյակի այգու այցելուները մայիսի 22-ից հնարավորություն կունենան ոչ միայն վայելելու այգու զովությունը, մաքուր օդն ու հաճելի մթնոլորտը, այլև լսելու և տեսնելու նոր լուսային և երաժշտական հագեցած բեմադրված ծրագիր՝ շատրվանների մասնակցությամբ։ Բեմադրությունը կլինի  Երևան քաղաքի քարտեզով շատրվանների հատվածում, և այն կուղեկցվի հանրահայտ հայկական ստեղծագործություններով։ Կօգտագործվի 7 տեսակի 59 ջրաշիթ, ամենաբարձր շիթի բարձությունը կլինի 15 մետր։ 

Ծրագիրն անվճար է, այն կանցկացվի ամռան ամիսներին երեկոյան ժամը 21:30-ին, բեմադրության ժամանակ կատարվելու է 4 երաժշտական համար: 

Շատրվանները վերակառուցելու, տեխնոլոգիապես համալրելու, տեխնիկապես հագեցնելու, ինչպես նաև տարածքում անհրաժեշտ աշխատանքներ կատարելու համար ծախսվել է 330 մլն դրամ։ Աշխատանքները տևել են 7 ամիս: Ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացրել են  Միքայել և Կարեն Վարդանյանները: 

07.png

Հերթական անակնկալը մեր բոլոր համաքաղաքացիների համար է, իսկ  ծրագիրը վայելելու հնարավորությունը նաև Երևան այցելող հյուրերինն է։  

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում