ՀՀ ԿԳՄՍ նախարարը Էստոնիայում քննարկել է թվայնացման ոլորտի մի շարք հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոն (ESTDEV), որտեղ հանդիպել է տնօրեն Քլեն Ջերաթսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, ներկայացնելով կենտրոնի գործունեությունը՝ Քլեն Ջերաթսը նշել է, որ Էստոնիայի արտաքին քաղաքականությանը համապատասխան՝ ESTDEV-ի գործունեությունը միտված է խթանելու թվայնացման գործընթացը, տնտեսական նորարարություններն ու կրթության զարգացումը:

Այս համատեքստում կողմերը քննարկել են դպրոցական և բուհական կրթական համակարգերի թվայնացման, մասնագիտական կրթության արդիականացման, դպրոցներում կայուն զարգացման հարցերը:

«Ժամանակակից աշխարհի մարտահրավերները պահանջում են համապատասխան լուծումներ՝ միտված տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառմանն ու թվային գործիքների ներդրմանը կրթության կազմակերպման գործընթացում: Այս առումով չափազանց կարևորում ենք հատկապես միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, փորձի փոխանակումն ու համապատասխան հարթակների ստեղծումը»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ըստ աղբյուրի՝ ընդգծելով, որ ՀՀ-ում ընթացող կրթության ոլորտի բարեփոխումներում մեծ տեղ է տրվում թվայնացմանը՝ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը, հանրակրթության ոլորտի արդյունավետ կառավարմանն ուղղված մեխանիզմների ներդրմանը և այլն:

Նախարարն այցելել է նաև Էստոնիայի էլեկտրոնային կառավարման ակադեմիա, ծանոթացել կառույցի գործունեությանը: Նշվել է, որ Էլեկտրոնային կառավարման ակադեմիան հասարակությունների թվային վերափոխման առաջատար խորհրդատվական կազմակերպություն է՝ միտված թվային ծառայությունների ամբողջական շրջանակի ստեղծմանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել ակադեմիայի գործունեությունը՝ նշելով, որ Հայաստանում ևս մի շարք ոլորտներում ակտիվորեն իրականացվում է թվայնացման գործընթաց:

Այցի ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորություններին առնչվող այլ հարցեր:

Հայերեն English

Մեկնարկում է «Հայկական գինու շաբաթ» արշավը

Քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգեր

Զապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվել

Արդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպել

Արդարադատության նախարարը ներկայացրեց դատապարտյալների և կալանավորված անձանց թվերը

Լիլիթ Մակունցի ճեպազրույցը

Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Արդարադատության նախարարության բյուջեն կավելանա 2.9 մլրդ դրամով

Մակունցը ներկայացրել է, թե որ դեպքում Հայաստանը հետ կկանչի միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը

ՀՀ ԱԺ նախագահն ու Մեքսիկայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր