Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
1 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 20:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16։30-ին) գրանցել է երկրաշարժ, որը տեղի է ունեցել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք (հյուսիսային լայնության 41.08⁰ և արևելյան երկայնության 43․93⁰ աշխարհագրական կոորդինատներով)։ Երկրաշարժի օջախի խորությունը կազմել է 10 կմ, այն ունեցել է 2․8 մագնիտուդ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Աշոցք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։