ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը․ Կալաս
1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը, որը թիրախավորում է ստվերային նավատորմի մոտ 200 նավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X սոցիալական հարթակում գրառում է կատարել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
Գրառման մեջ նա նշել է, որ պատժամիջոցները նաև անդրադառնում են հիբրիդային սպառնալիքներին և մարդու իրավունքներին։ Բացի այդ, ըստ Կալասի՝ մշակվում են Ռուսաստանի դեմ ավելի շատ պատժամիջոցներ։
«Որքան երկար Ռուսաստանը պատերազմ մղի, այնքան ավելի կոշտ կլինի մեր պատասխանը», - նշել է Կալասը։
Ակնկալվում է, որ պատժամիջոցների 17-րդ փաթեթը կհրապարակվի ԵՄ պաշտոնական ամսագրում մայիսի 20-ի ուշ երեկոյան։