Մեկնարկել են Արծվանիստ գյուղի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն մեկ շաբաթ է, ինչ մեկնարկել և ընթանում  են մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները։

«Արմենպրես»-ի թղթակցին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից հայտնեցին, որ Արծվանիստի մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 216 միլիոն դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված են շենքի հիմքերի ուժեղացում ու առաջին հարկի առաստաղի ամրացում, 2 կցակառույց, ներքին ու արտաքին հարդարում, սանհանգույցի կառուցում, նոր գույքի ձեռքբերում, բակային հատվածի  բարեկարգում, այլ աշխատանքներ։ 

Շինարարության ավարտի ժամկետ է նշվում 2026 թվականի օգոստոսը։ 

Հայերեն