Բարելավվել են Գանձակի երաժշտական դպրոցի աշխատանքային պայմանները

2 րոպեի ընթերցում

Գավառի համայնքապետարանի կողմից հատկացված դրամաշնորհների հաշվին բարելավվել են Գանձակ գյուղի երաժշտական դպրոցի աշխատանքային պայմանները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից,   համայնքապետարանը 2024 թվականի բյուջեից ֆինանսական միջոցներ է տրամադրել՝ դպրոցի առկա կարիքներն ու խնդիրները որոշակիորեն լուծելու նպատակով: Կապիտալ դրամաշնորհով հատկացվել է 700 հազար դրամ, որով ձեռք է բերվել պարասրահի համար զգեստապահարան, դաշնամուր և գրասենյակային աթոռ: 1 միլիոն  դրամ ընթացիկ դրամաշնորհն էլ ծախսվել է երգչախմբի հագուստ,   մրցանակների ցուցատախտակ,  նկարների ու պատվոգրերի շրջանակներ ձեռք բերելու վրա: 400 հազար դրամ էլ հատուկ նպատակային հատկացում է կատարվել:

Դպրոցում 2024 թվականին կատարվել են նաև շինարարական աշխատանքներ. համայնքի բյուջեի միջոցներով մեկ դասասենյակը վերակառուցվել է երկուսի,  վերանորոգվել ու կահավորվել են: Այս նպատակով համայնքի 2024 թվականի բյուջեից 1 միլիոն 920 հազար դրամ է հատկացվել: Ավելացրել են ջեռուցման մարտկոցները, ջեռուցման համակարգի համար պահարան է կառուցվել:

2025 թվականի բյուջեի միջոցներով էլ վերանորոգվել է երաժշտական դպրոցի պարասրահի հատակը. նախկին փայտե հատակը փոխարինվել է վինիլայինով: Աշխատանքների համար ծախսվել է 1 միլիոն 950 հազար դրամ:

Գանձակի երաժշտական դպրոցին 2025 թվականին կապիտալ և ընթացիկ դրամաշնորհներ են տրամադրվել՝ պարարվեստի բաժնի սաների համար զգեստներ գնելու նպատակով: Ապրանքների ձեռքբերումն արդեն ընթացքի մեջ է։

Հայերեն

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով