Միացյալ Նահանգներ

Թրամփը մտադիր չէ ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

2 րոպեի ընթերցում

Թրամփը մտադիր չէ ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի խստացնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որպեսզի չխոչընդոտի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տանը լրագրողների հետ Թրամփի հարցուպատասխանի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։ 

«Ես կարծում եմ՝ կա ինչ-որ բան անելու հնարավորություն, և եթե այդպես վարվենք (ընդլայնենք պատժամիջոցները), ապա կարելի է ամեն բան շատ ավելի վատթարացնել», - բացատրել է Թրամփը։

Միևնույն ժամանակ, նա հնարավոր է համարել, որ «կարող է գալ ժամանակ, երբ դա (պատժամիջոցների խստացումը) տեղի ունենա»։

Թրամփը նաև նշել է, որ իր համոզմամբ՝ Պուտինը խաղաղություն է ցանկանում։

Իր հերթին «Ինտերֆաքս» գործակալությունը նշում է, որ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցների հարցը քննարկվել է նախագահների միջև հեռախոսազրույցի ժամանակ։

«Թրամփը հիշեցրել է, որ Սենատում սկզբունքորեն պատրաստ է նոր պատժամիջոցների մասին օրինագիծը, սակայն ինքն անձամբ պատժամիջոցների կողմնակից չէ, այլ կողմնակից է հասնել այս կամ այն պայմանավորվածության», - ասել է Ուշակովը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում