Միացյալ Նահանգներ

Պուտինը և Թրամփը քննարկել են ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ամենաբարձր մակարդակով ուղիղ շփումները

1 րոպեի ընթերցում

Պուտինը և Թրամփը քննարկել են ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ամենաբարձր մակարդակով ուղիղ շփումները

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ամենաբարձր մակարդակով ուղիղ շփումների թեման քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զրույցի ընթացքում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Անշուշտ, քննարկվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ շփումների և ուղիղ շփումները շարունակելու թեման», - լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը՝ պատասխանելով Պուտինի և Թրամփի միջև մայիսի 19-ին կայացած զրույցին վերաբերող համապատասխան հարցին։

Պարզաբանող հարցին, թե արդյոք խոսք եղել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի շփումների մասին, Պեսկովը պատասխանել է. «Իհարկե»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում