Իրավունք

Արդարադատության նախարարի տեղակալը և Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ

2 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարարի տեղակալը և Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն աշխատանքային այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, նախարարի տեղակալը և Ծառայության պետը շրջել են հիմնարկի հիմնական տարածքներով, հանդիպել հացադուլ հայտարարած անձանց հետ, լսել նրանց մտահոգությունները, այնուհետև այցելել են տարբեր խցեր, զրուցել ազատազրկված անձանց հետ։  

Աշխատանքային այցի շրջանակներում Գևորգ Քոչարյանը և Ծովինար Թադևոսյանը շրջայց են կատարել նաև հիմնարկի խոհանոցում, հետևել սննդի պատրաստման գործընթացին, ծանոթացել ճաշացանկին։ 

Ըստ աղբյուրի՝ այցի ընթացքում Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը հանդիպել է ցմահ ազատազրկման դատապարտված 10 անձանց, լսել նրանց կողմից բարձրացված իրավական և անձնական բնույթի հարցերը։ Ցմահ դատապարտյալները, մասնավորապես, ներկայացրել են պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, անվտանգային գոտիների փոփոխման և բժշկական օգնության հետ կապված հարցեր։ Հանդիպման ընթացքում ցմահ դատապարտյալներին պարզաբանվել են բարձրացված հարցերի իրավական ընթացակարգերը, լուծման ուղիները, և քննարկվել է հետագա բարեփոխումների տեսլականը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում