Մեկնարկել է ՌԴ և ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցը
1 րոպեի ընթերցում

Սպիտակ տան պաշտոնյան հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև զրույցի մեկնարկի մասին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Assoviated Press-ը։
Գործակալության տվյալների համաձայն՝ զրույցի ավարտից հետո Թրամփը հեռախոսազրույց կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Ավելի վաղ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ մտադիր է մայիսի 19-ին ժամը 10:00-ին հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ։ Թեմաների շարքում ԱՄՆ նախագահը նշել էր ուկրաինական կարգավորման և առևտրի հարցերը։