Երևանում չորս ավտոմեքենաների բախման հետևանքով ծագած հրդեհը մարվել է. նախնական տվյալներով, տուժածներ չկան
1 րոպեի ընթերցում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 19-ի՝ ժամը 16:02-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։
Ըստ աղբյուրի՝ նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին, մարվել՝ 17։08-ին։
Նշվում է, որ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը կտարածի լրացուցիչ տեղեկատվություն։