Իրանն ուրանը կհարստացնի՝ անկախ ԱՄՆ-ի հետ համաձայնության ձեռք բերումից. Աբբաս Արաղչի

2 րոպեի ընթերցում

Իրանն ուրանը կհարստացնի անկախ այն բանից՝ արդյոք համաձայնություն ձեռք կբերվի Միացյալ Նահանգների հետ, թե ոչ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Եթե ԱՄՆ-ն ցանկանում է համոզված լինել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա, ապա նման համաձայնագիրը հասանելի է, և մենք պատրաստ ենք լուրջ երկխոսության, որպեսզի հասնենք այնպիսի լուծման, որն ընդմիշտ կապահովի այդ արդյունքը։ Սակայն ուրանի հարստացումն Իրանում կշարունակվի ինչպես համաձայնության հասնելու դեպքում, այնպես էլ առանց դրա», - Արաղչին գրել է X սոցիալական հարթակում։

Իրանի ԱԳ նախարարը հավելել է, որ ԱՄՆ բանակցողների հրապարակային հայտարարությունները տարբերվում են մասնավոր կերպով արված հայտարարություններից։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր, որ Վաշինգտոնն «Իրանին թույլ չի տա նույնիսկ 1%-ի հասցնել ուրանի հարստացման մակարդակը»։

Մայիսի 11-ին Օմանում տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները գլխավորում էին Արաղչին և Ուիթքոֆը։ Դրանից հետո Իրանի արտգործնախարարը հայտնել է մի շարք զիջումների գնալու պատրաստակամության և այն մասին, որ կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները։

Հայերեն English Русский

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները և ուսումնասիրել ԱՄԷ-ի հետ ավիացիոն համաձայնագիրը