Հայաստան

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Երևանում մայիսի 17-ի ցերեկը, 18-20-ին, 21-ի գիշերը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը մայիսի 17-ի ցերեկը, 18-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Մարզերում մայիսի 17-ի ցերեկը և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 18-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում կլինի կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21 մ/վ արագությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում