Ֆրանսիայում բնակվող հայ բանաստեղծն Էմանուել Մակրոնի որոշմամբ ստացել է «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ» պարգևը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսաբնակ հայազգի բանաստեղծ Կարեն Խուրշուդյանը երկրի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ արժանացել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ» պարգևին։

«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ֆրանսիայում ապրող հայազգի բանաստեղծ Կարեն Խուրշուդյանը։

Խուրշուդյանը  կարծիք է հայտնել, որ այս պատվին է արժանացել իր բազում ոգորումների ու նվիրման, մասնավորապես՝ հայոց լեզվի, առաքելական եկեղեցու, հայ մշակույթի և հայկական ինքնության պաշտպանության համար։ 

«Դե, ե՛կ վարդապետ ու մի խենթանա», Ֆրանսիան է պարգևատրում հայ ազգային, եկեղեցական և մշակութային արժեքների, հայի ինքնության պաշտպանության համար։ Ո՞վ կարող էր պատկերացնել, որ 2005 թվականին ժամանած մի «օտարական» բանաստեղծ, 2025-ին կդառնար պատմության մեջ առաջին Ֆրանսիայում հաստատված հայաստանցի հայը, որը կպարգևատրվեր Ֆրանսիայի Ազգային Արժանիքի ասպետի բարձր պետական շքանշանով»,-նշել է նա։ 

Խուրշուդյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի Հանրապետությանն այս բացառիկ կոչմանն արժանացնելու համար։ 

«Ես էլ իմ հերթին, այն նվիրում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ ուղեկցեցին այս պատվավոր բարձունքը՝ Ֆրանսիայի պատմության ոսկե էջերում իմ անունն էլ ամրագրելու համար։ Շնորհակալ եմ Պարոն Նախագահ: Շնորհակալ եմ Պարոն Վարչապետ»,-գրել է Կարեն Խուրշուդյանը:

Հայերեն العربية Русский

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում