2 րոպեի ընթերցում
Ակբա բանկը՝ համագործակցելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ, մշակութասեր հանրությանն է ներկայացնում յուրահատուկ փորձառություն՝ վիրտուալ իրականության միջոցով հայտնվել Մարտիրոս Սարյանի խորհրդանշական «Հայաստան։ Պաննո» կտավում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բանկից, նախաձեռնությունն Ակբա բանկի՝ Հայաստանում առաջին անգամ թողարկված Visa Signature Limited Edition քարտի մշակութային շարունակությունն է, որտեղ կիրառված են ինովացիոն AR տեխնոլոգիաներ։ Սքանավորելով քարտը՝ կրկին հնարավոր է հայտնվել «Հայաստան։ Պաննո» կտավում:
Սարյանական նախագծերի շրջանակում Ակբա բանկի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործընկերությամբ տեղի ունեցավ նաև Ղազարոս Սարյանի 105-ամյակին նվիրված համերգ, որի ընթացքում սիմֆոնիկ կատարմամբ հնչեցին մեծանուն հայ կոմպոզիտորի ստեղծագործությունները։
«Այդ կտավը դարձել է մեր ժողովրդի, մեր մշակույթի վերածնման կոդը, վերածնման գրավականը: Մեզ այսօր ավելի քան անհրաժեշտ են այդ լիցքերը։ Մենք շատ շնորհակալ ենք Ակբա բանկին, որը կյանքի կոչեց այս շատ գեղեցիկ ծրագիրը»,- նշել է Ղազարոս Սարյանի դուստր, Մարտիրոս Սարյանի թոռնուհի Ռուզան Սարյանը։
«Արդեն մի քանի տարի է, ինչ համագործակցում ենք Ակբա բանկի հետ։ Սիմֆոնիկ նվագախմբի և Ակբա բանկի համատեղ ջանքերով մենք իրականացնում ենք այնպիսի նախագծեր, որոնք մեծ արժեք են ստեղծում: Ի դեպ, այս համերգից հետո բոլոր ստեղծագործությունները ձայնագրվելու են և տեղադրվելու հայտնի մեդիա հարթակներում»,- նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը։
Մայիսի 17-ին՝ «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, երեկոյան 19։00-ից սկսած, բոլոր ցանկացողները կկարողանան օգտվել VR և AR տեխնոլոգիաներից, որոնք մշակել է ArLoopa ընկերությունը։
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Մանրամասն՝ տեսանյութում։