Մշակույթ

«Թանգարանների գիշերը»՝ Ակբա բանկի հետ

2 րոպեի ընթերցում

«Թանգարանների գիշերը»՝ Ակբա բանկի հետ

Ակբա բանկը՝ համագործակցելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ, մշակութասեր հանրությանն է ներկայացնում յուրահատուկ փորձառություն՝ վիրտուալ իրականության միջոցով հայտնվել Մարտիրոս Սարյանի խորհրդանշական «Հայաստան։ Պաննո» կտավում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բանկից, նախաձեռնությունն Ակբա բանկի՝ Հայաստանում առաջին անգամ թողարկված Visa Signature Limited Edition քարտի մշակութային շարունակությունն է, որտեղ կիրառված են ինովացիոն AR տեխնոլոգիաներ։ Սքանավորելով քարտը՝ կրկին հնարավոր է հայտնվել «Հայաստան։ Պաննո» կտավում:

Սարյանական նախագծերի շրջանակում Ակբա բանկի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի  գործընկերությամբ  տեղի ունեցավ նաև Ղազարոս Սարյանի 105-ամյակին նվիրված համերգ, որի ընթացքում սիմֆոնիկ կատարմամբ հնչեցին մեծանուն հայ կոմպոզիտորի ստեղծագործությունները։

«Այդ կտավը դարձել է մեր ժողովրդի, մեր մշակույթի վերածնման կոդը, վերածնման գրավականը: Մեզ այսօր ավելի քան անհրաժեշտ են այդ լիցքերը։ Մենք շատ շնորհակալ ենք Ակբա բանկին, որը կյանքի կոչեց այս շատ գեղեցիկ ծրագիրը»,- նշել է Ղազարոս Սարյանի դուստր, Մարտիրոս Սարյանի թոռնուհի Ռուզան Սարյանը։ 

«Արդեն մի քանի տարի է, ինչ համագործակցում ենք Ակբա բանկի հետ։ Սիմֆոնիկ նվագախմբի և Ակբա բանկի համատեղ ջանքերով մենք իրականացնում ենք այնպիսի նախագծեր, որոնք  մեծ արժեք են ստեղծում: Ի դեպ, այս համերգից հետո բոլոր ստեղծագործությունները ձայնագրվելու են և տեղադրվելու հայտնի մեդիա հարթակներում»,- նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը։

Մայիսի 17-ին՝ «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, երեկոյան 19։00-ից սկսած, բոլոր ցանկացողները կկարողանան օգտվել VR և AR տեխնոլոգիաներից, որոնք մշակել է ArLoopa ընկերությունը։

Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում