Թուրքիա

Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններից որոշ մանրամասներ են հաղորդվել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններից որոշ մանրամասներ են հաղորդվել

Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայի մասնակցությամբ առաջին ուղիղ բանակցություններից հետո պատվիրակությունների ղեկավարները լրագրողներին որոշ մանրամասներ են հայտնել։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է, որ ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի խոսքով՝ ռուսական պատվիրակությունը գոհ է ուկրաինական կողմի հետ բանակցությունների արդյունքներից։

Մեդինսկին նաև հայտարարել է հազարը հազարի դիմաց սկզբունքով գերիների լայնամասշտաբ փոխանակման մասին։

Կիևը նաև խնդրել է երկու երկրների ղեկավարների հանդիպում, և Ռուսաստանը սա ընդունել է ի գիտություն։

Ուկրաինական պատվիրակության ղեկավար, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն իր հերթին հայտարարել է, որ կողմերը քննարկել են նախևառաջ հրադադարի և հազարը հազարի դիմաց գերիների փոխանակման հարցերը։ 

Իր հերթին ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Ռուստեմ Ումերովի մամուլի ասուլիսը տեղի կունենա տեղական ժամանակով ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով՝ 19:00-ին)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում