ԱՊՀ-ում նախատեսում են ստեղծել տեղեկատվական համակարգ՝ հանցագործությունների թվային հետքերի փոխանակման համար

2 րոպեի ընթերցում

ԱՊՀ-ում աշխատանքներ են տարվում հանցագործությունների թվային հետքերի փոխանակման միջպետական ​​տեղեկատվական համակարգի ստեղծման հիմքերը սահմանելու ուղղությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուռլան Սեյտիմովը Դուշանբեում ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 56-րդ նիստում։

Նրա խոսքով՝ ԱՊՀ գործադիր կոմիտեն ներկայում աշխատում է իրավապահ բլոկի վեց նախագծերի համաձայնեցման ուղղությամբ, և հատուկ ուշադրության է արժանի 2018 թ. սեպտեմբերի 28-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագիծը։

«Որոշակի հեռանկարներ են ուրվագծվում այն առումով, որ այս փոփոխությունները ենթադրում են Համագործակցության երկրների իրավապահ մարմինների միջև օպերատիվ փոխգործակցության մեխանիզմի կատարելագործում՝ ընդլայնելով այն անօրինական գործողությունների ցանկը, որոնց վրա կկիրառվեն համաձայնագրի դրույթները: Եվ, ամենակարևորը, դրանք սահմանում են հանցագործությունների թվային հետքերի փոխանակման համար նոր միջպետական ​​​​տեղեկատվական համակարգի ստեղծման հիմքը», - նշել է Սեյտիմովը:

Հայերեն Русский

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել