Ռուսաստան

Զախարովան հայտարարել է, որ Ստամբուլում գտնվող ռուսական պատվիրակությունը պատրաստ է աշխատանքի

1 րոպեի ընթերցում

Զախարովան հայտարարել է, որ Ստամբուլում գտնվող ռուսական պատվիրակությունը պատրաստ է աշխատանքի

Ուկրաինական կողմի հետ ուղիղ բանակցությունների համար Ստամբուլում գտնվող ռուսական պատվիրակությունը պատրաստ է աշխատանքի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ստամբուլում մայիսի 15-ին նախատեսված են ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները, որոնց մեկնող ռուսական պատվիրակության կազմը հայտնի է դարձել միայն մայիսի 14-ի ուշ երեկոյան։ ՌԴ պատվիրակությունը կգլխավորի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։ 

Ռուսական կողմի հետ բանակցություններին կմասնակցեն Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, արտգործնախարար Անդրեյ Սիբիհան և նախագահի խորհրդական Իգոր Ժովկվան։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում