Թրամփը հայտարարել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև լուծում չի լինի, մինչև ինքը չհանդիպի Պուտինի հետ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության շուրջ բանակցություններում «ոչինչ տեղի չի ունենա», մինչև ինքը չհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սպիտակ տան ղեկավարն այս մասին լրագրողներին ասել է նախագահական ինքնաթիռում՝ Կատարից ԱՄԷ մեկնելիս։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

«Ոչինչ չի լինի, մինչև ես և Պուտինը չհանդիպենք, լա՞վ: Եվ ակնհայտորեն, նա չէր պատրաստվում գնալ: Նա պատրաստվում էր գնալ, բայց կարծում էր, թե ես գնում եմ։ Նա չէր գնա, եթե ես այնտեղ չլինեի, և ես չեմ կարծում, որ որևէ բան տեղի կունենա, դա ձեզ դուր գա թե ոչ, մինչև ես և նա չհանդիպենք: Բայց մենք ստիպված կլինենք լուծել սա, քանի որ շատ մարդիկ են մահանում», - ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ հիասթափված չէ Թուրքիա մեկնած ռուսական պատվիրակության կազմի պատճառով։

«Ես ոչնչից էլ հիասթափված չեմ.... Ես ոչինչ չգիտեմ պատվիրակության մասին, նույնիսկ չեմ ճշտել», - ասել է Թրամփը՝ նշելով, որ իր այցի ընթացքում 4 տրիլիոն դոլարի ներդրումներ է գրավել, ուստի հիասթափված լինելու առիթ չունի։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, որն Անկարա էր մեկնել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման, ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական պատվիրակության կազմը ցածր մակարդակի է, և որ նրա մանդատը պարզ չէ։

Թուրքիա

Զելենսկին Ստամբուլ մեկնած ՌԴ պատվիրակությունն անվանել է «բուտաֆորիա»

Հայերեն English Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս