Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից մանրամասնելով, որ գործընկերների մեջ են եղել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահություն ստանձնող Մալթայի փոխվարչապետ, ԱԳ, Եվրոպայի և զբոսաշրջության նախարար Իեն Բորջը, ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը, Չեռնոգորիայի փոխվարչապետը և այլ պաշտոնյաներ։

ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը նաև տեղեկացրել է, որ Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Լյուքսեմբուրգ ավարտվել է։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում