Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կարող են սահմանվել հրադադարի չհամաձայնելու դեպքում

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կողմ է արտահայտվել առաջիկա օրերին Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանմանը, եթե Մոսկվան չհամաձայնի հրադադարի։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters գործակալությունից։ 

«Մեր մտադրությունն է առաջիկա օրերին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել, եթե Մոսկվան հրաժարվի հրադադարի հաստատումից», - ասել է Մակրոնը մայիսի 13-ի երեկոյան TF1 հեռուստաալիքին տված ծավալուն հարցազրույցի ժամանակ։

Նա շեշտել է, որ գործընկերների հետ համակարգում են այս հարցը։

Reuters-ը հիշեցնում է, որ Մակրոնից առաջ նման մեկնաբանություններ էր արել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ըստ որի՝ եվրոպացի դաշնակիցները Ռուսաստանի դեմ «պատժամիջոցների զգալի խստացում» կկիրառեն, եթե նախագահ Վլադիմիր Պուտինը չհամաձայնի հրադադարի:

Մերցը որպես պատժամիջոցների հնարավոր թիրախ նշել էր էներգետիկայի ոլորտը և ֆինանսական շուկաները։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ԵՄ-ն Մոսկվայի դեմ սահմանել է պատժամիջոցների 16 փաթեթ։

Մայիսի 10-ին Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ղեկավարները հայտարարել էին, որ Ռուսաստանի դեմ նոր պատժիչ միջոցներ կկիրառվեն, եթե առաջիկա օրերին 30-օրյա հրադադար հաստատելու կոչերն անտեսվեն։ 

Դրա փոխարեն Վլադիմիր Պուտինն առաջարկել է ուղիղ բանակցություններ վարել Ուկրաինայի հետ, ինչին կողմ էր արտահայտվել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Բանակցությունները տեղի կունենան մայիսի 15-ին Ստամբուլում։

Հայերեն Русский

Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Հայ աշակերտները աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ

Քեմ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերը մտահոգություն են առաջացնում երկրի անվտանգության շուրջ. Moldpres

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել է Տաղանդների բացահայտման և զարգացման ծրագիրը

Հնդկաստանի 11 քաղաքացի է տուժել Հորմուզի նեղուցում առևտրային նավին հասցված հարվածի պատճառով

Կալիֆոռնիայի պաշտոնյաները հակադարձել են Թրամփին՝ Իրանի կողմից Լոս Անջելեսի ու Սան Դիեգոյի «ոչնչացման» մասին նրա հայտարարությունից հետո

Paramount-ը պաշտոնապես ստանձնել է Warner Bros.-ի վերահսկողությունը՝ 110 միլիարդ դոլարի գործարքի արդյունքում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 06/10/26

Ասիական ինդեքսներ - 06/10/26