«Նոա»-ն պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչում մրցաշրջանի վերջին տիտղոսի համար մրցեցին Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն «Նոա»-ն ու Հայաստանի Սուպերգավաթակիր «Արարատ-Արմենիա»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած հանդիպումը մեկնարկեց նախատեսված ժամից 13 րոպե ուշ` տեխնիկական խոտանի պատճառով:

Հանդիպման մեկնարկում թիմերը փոխանակվում էին գրոհներով, սակայն առավել վտանգավոր գործում էր «Նոա»-ն: «Արարատ-Արմենիա»-ն հստակ էր գործում պաշտպանությունում մինչև խաղի 40-րդ րոպեն: Հակագրոհներից մեկի ժամանակ տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց Հելդեր Ֆերեյրան: Սակայն «Արարատ-Արմենիա»-ից 3 րոպե պահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Մարիուս Նուբիսին:

Երկրորդ կեսի 57-րդ րոպեին` օգտվելով Հենրի Ավագյանի սխալից, «Նոա»-ն կրկին առաջ անցավ հաշվի մեջ: Աչքի ընկավ Հելդեր Ֆերեյրան: Այս խաղակեսում գրեթե հավասար պայքար էր ծավալվում: Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոնին հաջողվեց նաև երրորդ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը: Հեռահար հարվածով գոլը խփեց Մատեուշ Այասը:

«Նոա»-«Արարատ-Արմենիա»` 3:1:

«Նոա»-ն իր պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթը:

 

Լուսանկարը` «Նոա»-ի

 

Հայերեն English Français Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի