Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջ-փրկարարները մարել են ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 13-ին, ժամը 17։22-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի ռեստորաններից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։40-ին, մարվել՝ 17։45-ին: Այրվել են ռեստորանի մոտակայքով անցնող գազի խողովակից արտահոսած գազը և տանիքի փայտե կառուցատարրերի 3 քմ հատվածը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում