Հնդկաստանի ԱԳՆ-ն պարզաբանել է, թե ինչու է Պակիստանը դադարեցրել կրակը

2 րոպեի ընթերցում

Հնդկական զենքի ուժը ստիպեց Պակիստանին դադարեցնել կրակը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ Ռանդիր Ջայսվալը։

Հնդիկ դիվանագետը հիշեցրել է, որ հրադադարի ժամկետը համաձայնեցվել է Հնդկաստանի և Պակիստանի ռազմական գործողությունների ղեկավարների կողմից մայիսի 10-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ։

«Հնդկական զենքի ուժն էր, որ ստիպեց Պակիստանին դադարեցնել կրակը: Ինչ վերաբերում է այլ երկրների հետ խոսելուն, ապա Հնդկաստանի ուղերձը պարզ և հետևողական է, ճիշտ նույնը, ինչ մենք փոխանցում էինք հանրային հարթակներում և մասնավոր զրույցներում: Հնդկաստանն արձագանքեց ապրիլի 22-ի ահաբեկչությանը` թիրախավորելով ահաբեկչական ենթակառուցվածքները: Այնուամենայնիվ, եթե պակիստանյան ուժերը կրակ բացեն, հնդկական ուժերը կհակադարձեն: Եթե ​​Պակիստանը կանգ առնի, Հնդկաստանն էլ կդիմի նույն քայլին։ Սա այն ուղերձն է, որը պակիստանյան կողմին փոխանցվեց «Սինդուր» գործողության մեկնարկի պահին, ինչին այն ժամանակ ուշադրություն չդարձրեց պակիստանյան կողմը։ Բնականաբար շատ օտարերկրյա առաջնորդներ, ովքեր դա լսել են մեզանից, կիսվել են իրենց պակիստանցի գործընկերների հետ»,- ասել է Ջայսվալը։

Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունները կրկին լարվել են ապրիլի 22-ին հնդկական Ջամու և Քաշմիր շրջանի Պահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով զոհվել է 25 հնդիկ և մեկ Նեպալի քաղաքացի։ Հնդկաստանը հայտնել է, թե ապացույցներ ունի, որ Պակիստանի հետախուզությունը ներգրավված է եղել հարձակման մեջ:

Հայերեն Русский

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ

Երևանի մի խումբ փրկարարներ արժանացել են պարգևների

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Վենսը վստահեցրել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը հավերժ չի շարունակվելու

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը խաղաղության ամրապնդման գործում

Դավիթ Թադևոսյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ

Իսրայելի ընդդիմությունը Նեթանյահուին մեղադրում է ընտրությունները «ոչ լեգիտիմ» ներկայացնելու փորձի համար