Դեսպան Արման Խաչատրյանը հյուրընկալել է արհեստական բանականության ոլորտում Ֆրանսիայի խոշորագույն «Mistral AI» ընկերության համահիմնադրին

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում հյուրընկալել է առողջապահության ոլորտում մասնագիտացված «Alan» ընկերության համահիմնադիր, արհեստական բանականության ոլորտում Ֆրանսիայի խոշորագույն «Mistral AI» ընկերության համահիմնադիր և խորհրդի անդամ Ժան-Շառլ Սամուելյան-Վերվին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները և հեռանկարները։

Հայերեն Español فارسی Русский 中文