London Times-ի հոդվածում հիշատակված տվյալները բացարձակապես մտացածին են եւ չեն համապատասխանում իրականությանը. առողջապահության նախարարի պարզաբանումը

3 րոպեի ընթերցում

Հայաստանում դեղերի փորձարկումների մասին London Times կայքի հրապարակած հոդվածում հիշատակված տվյալները բացարձակապես մտացածին են եւ չեն համապատասխանում իրականությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

«Օրերս «London Times» անունով մի կայք իր հրապարակման մեջ ակնհայտ սուտ պնդում է արել՝ «Հայաստանում իրականացվող կլինիկական փորձարկումների» մասին: Ակնհայտ ստահոդ այդ հոդվածի կապակցությամբ ուզում եմ պարզաբանում ներկայացնել` ավելորդ շահարկումներից խուսափելու համար և հանրությանը պատշաճ տեղեկատվություն տալ:

Այսպես` դեղագործական արտադրանքի կլինիկական փորձարկումները ՀՀ-ում կարգավորվում են «Դեղերի մասին» ՀՀ օրենքով և օրենքից բխող այլ իրավական ակտերով:

Մասնավորապես, օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի և ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 168-Ն որոշման համաձայն կլինիկական փորձարկումների իրականացման թույլտվությունը տալիս է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ հաստատելով փորձարկման ծրագիրը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված փորձագիտական կազմակերպության փորձագիտական դրական եզրակացության և կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի (այսուհետ՝ էթիկայի հանձնաժողով) կողմից տրված դրական եզրակացության հիման վրա: 

Հոդվածում հիշատակված դեղագործական ընկերություններից (STADA, SERVIER, SANOFI, BAYER) 2018-2025 թվականների ընթացքում միայն Servier ընկերությունն է դիմել կլինիկական փորձարկման թույլտվություն ստանալու հայտով, որը որևէ առնչություն չունի «ստերոիդների և հոգեմետ նյութերի», ինչպես նաև հոդվածում նշված «խոցելի խմբերի» հետ:

Ինչ վերաբերում է նույն հոդվածում ներկայացված Pervitin դեղին, այն գրանցված չէ և չի եղել ՀՀ-ում և կլինիկան հետազոտության հայտ երբևէ չի ներկայացվել: 

Ընդհանուր առմամբ, հոդվածում հիշատակված տվյալները բացարձակապես մտացածին են եւ չեն համապատասխանում իրականությանը», - գրել է նախարարը։ 

Հայաստան

Ստահոդ այս հրապարակման ի հայտ գալը կարող էր ունենալ երկու պատվիրատու. վարչապետի մամուլի քարտուղարը` London Times-ի հոդվածի մասին

 

Հայերեն Español Français

ՀՀ ՄԻՊ-ն ու Սյունիքի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ