Ադրբեջանական կողմի կրակոցի հետևանքով Խնածախում վնասվել է բնակելի տան տանիքը
1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 7-ին ժամը 22:22-ի սահմաններում կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից՝ հրապարակելով նաև լուսանկարներ:
Նշվում է, որ տուժածներ չկան:
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- ասված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: