Նոր Նորքի թաղապետը չպետք է շարունակի պաշտոնավարումը․ ԱԺ նախագահ

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը պետք է դադարեցնի իր պաշտոնավարումը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սիմոնյանը հայտարարել է մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով ապրիլի 29-ին Նոր Նորքի թաղապետարանի վարչական շենքում տեղի ունեցած միջադեպին։  

«Շատ վատ դեպք է։ «Հանրապետություն» կուսակցությունն է հասցեատերը։ Քաղաքապետն իր կարծիքն ասել է, ես հարյուր անգամ ասել եմ, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է։ Կարևոր է, որ այդ հետևանքը «Հանրապետություն» կուսակցությունը գիտակցի։ Պետք է իրենք գիտակցեն, որ այդ հետևանքը լինելու է։ Այդ հետևանքը կարող է այդ րոպեին չլինի, մի ժամից չլինի, բայց, իմ կարծիքով, եթե «Հանրապետություն» կուսակցությունը հետևություն չարեց և իր վրա քաղաքական պատասխանատվություն չվերցրեց, ինչպես 6 ամիս առաջ բարձր արդյունքներ գրանցեց և վստահություն ստացավ ժողովրդից, դրա հակառակը կստանա»,-ասաց ԱԺ նախագահը։ 

Լրագրողի ճշգրտմանը, թե արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համարո՞ւմ է, որ Տիգրան Տեր-Մարգարյանը չպետք է պաշտոնավարի, բայց որոշման իրավունքը թողնում է «Հանրապետություն» կուսակցությանը, Սիմոնյանն արձագանքեց․ «Այո, ճիշտ եք հասկանում։ Ես կարծում եմ, որ ինքը պետք է պատասխանատվություն վերցնի»։ 

Ապրիլի 29-ին Նոր Նորքի թաղապետարանում տեղի էր ունեցել միջադեպ, որը, ըստ հաղորդումների, սկսվել էր մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների վերաբերյալ քննադատություն պարունակող տեսանյութի հրապարակումից հետո։

Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես է վարչական շրջանի ղեկավարը հարվածներ հասցնում ակտիվիստ Արթուր Չախոյանին։

Դեպքի առթիվ քրեական վարույթ է հարուցվել։ Տեր-Մարգարյանը ներգրավված է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն գործադրելու հատկանիշներով։ 

Հայերեն

Լիլիթ Մակունցը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետ

Թավրիզ-Երևան չվերթերը օգոստոսի 20-ից կվերականգնվեն

Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարին արտաքսել են ՌԴ-ից

Երևանում նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը

ՍԱՏՄ-ն կասեցրել է Բերդավանում գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Թեհրանը հայտարարել է, որ Իրանի և Օմանի միջև ծովային տարանցիկ երթուղու վերաբերյալ բանակցությունները շարունակվում են

«Դրածո միջնորդների» սխեմաներ․ ԿԲ-ն քաղաքացիներին հորդորում է զգոն լինել

«Պրեմիում» ապրանքանիշի մոխիտոյի համով ըմպելիքի արտադրությունը կասեցվել է․ ՍԱՏՄ

ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում քննարկվում է Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը

Սուրեն Պապիկյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը քննարկել են Հայաստան-Հնդկաստան ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր