Դատախազությունը մինչև սեպտեմբեր կներկայացնի անչափահասների հանցավորության կանխարգելման օրենսդրական փաթեթ

3 րոպեի ընթերցում

Անչափահասների շրջանում բռնի հանցագործությունների տարածման կանխարգելման նպատակով ուսումնասիրվում է ատելության խոսքի և վերբալ ագրեսիայի ազդեցությունը, և մինչև սեպտեմբեր կառավարությանը կներկայացվի օրենսդրական առաջարկների փաթեթ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում այս մասին հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

ՀՀ դատախազության 2024 թվականի գործունեության հաշվետու ելույթի շրջանակում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ասաց, որ այս տարի երկու հիմնական ուղղությամբ նախաձեռնվել է անչափահասների հանցավորության ուսումնասիրություն։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում անչափահասների մասնակցությամբ կատարված հանցագործությունները ցույց են տալիս, որ դրանք հաճախ ունեն վերբալ ագրեսիայի հետևանքով ձևավորված բռնային զարգացումներ։

«Դրանք խուլիգանական դրդումներով կատարված հանցագործություններ են կամ քրեական ենթամշակույթին բնորոշ վարքագծով պայմանավորված արդեն ֆիզիկական ագրեսիայի դրսևորումներ»,-նշեց Վարդապետյանը։

Նա շեշտեց, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամների առաջարկով ուսումնասիրվում է նաև ատելության խոսքի և վերբալ ագրեսիայի ազդեցությունը բռնի հանցագործությունների տարածման վրա։

«Մինչև սեպտեմբեր խնդիր ենք դրել մեր առաջ այս ուղղությամբ ուսումնասիրությունն իրականացնել և կառավարությանը ներկայացնել օրենսդրական փոփոխությունների փաթեթ»,-ասաց գլխավոր դատախազը՝ հավելելով, որ առաջարկվող փոփոխություններն ունենալու են կանխարգելիչ նշանակություն՝ հատկապես անչափահասների շրջանում բռնի հանցագործությունների ծավալների կրճատման համար։

Անդրադառնալով հանցավորության կանխարգելման ռազմավարությանը՝ Աննա Վարդապետյանը կարևորել է անչափահասների զբաղվածությունը։

«Ինչքան էլ տարօրինակ հնչի, անչափահասների հանցավորության կանխարգելման մասով կարևոր է նրանց զբաղվածությունը։ Կրթական ծրագրերին ու մարզական միջոցառումներին մասնակցությունն էականորեն նվազեցնում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության նրանց ներգրավվածությունը»,-հավելեց գլխավոր դատախազը։

Նա նշեց, որ չնայած կան դեպքեր, երբ սպորտով զբաղվող անձինք ևս ներգրավվում են թմրամիջոցների գործածման մեջ, սակայն դրանք բացառություն են։

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով