Թրամփի բանագնաց Ուիթքոֆը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Իրանը, Պաղեստինը և այլ հարցեր

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է տարբեր թեմաներ, այդ թվում՝ Գազայի հատվածի, Պակիստանի և Իրանի վերաբերյալ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է France24-ից, այս մասին հայտնել են փակ դռների հետևում տեղի ունեցած բանակցությունների մասնակիցները։

Նյու Յորքում մոտ մեկուկես ժամ տևած ոչ պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել Ուիթքոֆի՝ որպես Մերձավոր Արևելքի հարցերով նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացի պաշտոնական երդմնակալությունից մեկ օր անց։

Մայիսի 7-ին տեղի ունեցած հանդիպումից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս 14 անդամ երկրների դեսպանները հրաժարվել են մանրամասներ հաղորդել հանդիպման մասին։

ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ՝ Պակիստանի դեսպան Ասիմ Իֆթիխար Ահմադը հայտնել է, որ քննարկումը եղել է գաղտնի, սակայն հիմնական թեմաներն առնչվել են Իրանին, Պաղեստինին, Ուկրաինային և Պակիստանին։

Պանամայի դեսպան Էլոյ Ալֆարո դե Ալբայի խոսքով՝ դա եղել է «ոչ պաշտոնական հանդիպում, որը շատ հետաքրքիր էր և առնչվել է ոչ միայն Գազային, այլ տարբեր թեմաների»։

Ուիթքոֆը մայիսի 7-ին առանձին հանդիպել է նաև ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնի հետ։ Դանոնը հետագայում հայտնել է, որ նրանք «կարևոր քննարկում են ունեցել տարածաշրջանային հարցերի շուրջ»։

Թրամփի մտերիմ դաշնակից, միլիարդատեր Ուիթքոֆը հանդես է գալիս որպես ԱՄՆ-ի կողմից գլխավոր բանակցող մի շարք խոշոր հակամարտությունների, այդ թվում՝ Իսրայել-ՀԱՄԱՍ, Ռուսաստան-Ուկրաինա, և Իրանի միջուկային ծրագրի շուրջ խնդիրների կարգավորման հարցում։

Հայերեն Русский

Մեծ Բրիտանիան շուրջ 22 միլիոն դոլար կտրամադրի Ուկրաինայի Չեռնոբիլի ատոմակայանի վերանորոգման համար

Խնդիր եմ դրել մինչև 2031 թ․-ը հասնել Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը․ Փաշինյան

Կառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց

Չինաստանը և Հյուսիսային Կորեան պաշտոնապես բացել են երթևեկությունը նոր անդրսահմանային կամրջով

Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն է

Հայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենա

ՀՀ կառավարության նիստ

Իջևանի Քանդակագործների տնակը համայնքին վերադարձնելու նպատակով՝ Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Սաուդյան Արաբիան Էր Ռիադի օդանավակայանից մոտ 100 օդանավ է տեղափոխել. WSJ

Պետգույքի կառավարման կոմիտեն պարզաբանել է Միկոյան 2/21 հասցեի անշարժ գույքի շուրջ ստեղծված իրավիճակը