Ռուսաստան

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ժամանել է Մոսկվա

1 րոպեի ընթերցում

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ժամանել է Մոսկվա

Մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթին ներկա գտնվելու նպատակով Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:

Չինաստանի առաջնորդի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։

Ակնկալվում է, որ մինչև մայիսի 10-ը նախատեսված պետական ​​այցի շրջանակում ՉԺՀ ղեկավարը կբանակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և կմասնակցի Հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։

Հաղթանակի շքերթին սպասվում է 29 երկրների՝ Աբխազիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Բուրկինա Ֆասոյի, Բոսնիա և Հերցեգովինայի, Բրազիլիայի, Վիետնամի, Վենեսուելայի, Գվինեա Բիսաուի, Եգիպտոսի, Զիմբաբվեի, Ղազախստանի, ՉԺՀ, Ղրղզստանի, Կոնգոյի, Կուբայի, Լաոսի, Մոնղոլիայի, Մյանմայի, Պաղեստինի, Սերբիայի, Սլովակիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Հասարակածային Գվինեայի, Եթովպիայի և Հարավային Օսիայի ղեկավարների մասնակցությունը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին հայտարարել է Հաղթանակի շքերթին ներկա գտնվելու մասին:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում