ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է WorldDAB թվային ռադիոյի արդյունաբերության միջազգային կազմակերպության փորձագետներին

2 րոպեի ընթերցում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 7-ին ընդունել է WorldDAB թվային ռադիոյի արդյունաբերության միջազգային կազմակերպության Տեխնիկական կոմիտեի նախագահ և BBC-ի Թվային համակարգերի գլխավոր ճարտարապետ Լինդսի Քորնելին և հաղորդակցության մենեջեր Ուիլյամ Ջեքսոնին՝ քննարկելու համար Հայաստանում թվային ռադիոյի ներդրման տեսլականն ու առավել արդյունավետ ու ապահով ուղիները: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ տնօրեն Նարեկ Ադամյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, քննարկման առանցքում են եղել թվային ռադիոհեռարձակման ցանցերի ներդրման մոդելները, մասնավորապես, DAB+ (Digital Audio Broadcasting Plus) հեռարձակման ցանցի պատկանելիության մոդելները, այլ երկրների՝ թվային ռադիոհեռարձակման համակարգի ներդրման,  տրանսպորտային միջոցները և բնակչությանը թվային ռադիո ընդունիչներով ապահովելու ուղղությամբ վարած քաղաքականությունն ու փորձը, շուկայում հաջողությամբ ներդրված կարգավորումներն և սահմանափակումները,  արտակարգ իրավիճակներում ազդարարման համակարգի ներդրման, եթերի պաշտպանվածության, մասնավորապես, այլ երկրներից ռադիոհաճախականությունների ներթափանցման կանխարգելման և էկոհամակարգի արագ կայացմանն ու զարգացմանը նպաստող մի շարք հարցեր:

Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխգործակցության և հետագա քայլերի ու անելիքների վերաբերյալ:

Նշվում է, որ ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ և «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ նախաձեռնությամբ մայիսի 6-7-ն անցկացվել է «Թվային ռադիոյի հեռանկարը Հայաստանում» խորագրով համաժողովը, որին հրավիրված են եղել ոլորտի առաջատար մասնագետներ, այդ թվում՝ WorldDAB թվային ռադիոյի արդյունաբերության միջազգային կազմակերպության փորձագետներ՝ քննարկելու համար Հայաստանում թվային ռադիոյի հեռանկարներն ու տեսլականը:

Հայերեն English Français Русский

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել