Տիգրան Մկրտչյանը դասախոսությամբ է հանդես եկել ամերիկյան Վեբստեր համալսարանի աթենքյան մասնաճյուղում

2 րոպեի ընթերցում

Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը դասախոսությամբ է հանդես եկել ամերիկյան Վեբստեր համալսարանի աթենքյան մասնաճյուղում: Դասախոսությունն անցկացվել է  համալսարանական «Դեսպանների դասախոսությունների շարք»-ում՝ համալսարանի ռեկտոր, պրոֆ․Վասիլիս Բոտոպուլոսի հրավերով: 

Դասախոսության թեման էր՝ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը անհանգիստ ժամանակներում»։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանբում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, դասախոսության ընթացքում Տիգրան Մկրտչյանն անդրադարձել է հետևյալ թեմաներին.

• Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և խաղաղության համաձայնագրի համաձայնեցմանը հաջորդող փուլին
• Հայաստանի կողմից ներկայացված և միջազգային աջակցություն վայելով «Խաղաղություն խաչմերուկ» նախագծին
• Հայաստան-Թուրքիա հարաբերություններում առկա իրավիճակին և դրանց հեռանկարներին
• Հայաստան-ԵՄ բարձր մակարդակի համագործակցությանը
• Հայաստան-Հունաստան հարաբերություններին, դրանց ռազմավարական բնույթ հաղորդելու ջանքերին։

Դասախոսությանը հաջորդել է հարցուպատասխանի հատված, որի ընթացքում դեսպանը պատասխանել է բոլոր հարցերին, որոնք ոչ միայն վերաբերում էին վերոհիշյալ թեմաներին, այլ նաև քաղաքագիտական և պատմագիտական բնույթի էին։

Այս հատվածում անդրադարձ է եղել մշակութային դիվանագիտության կարևորությանը, այդ թվում՝ հայ-հունական շփումներում։

Հայերեն فارسی

ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների և նորարարության ընդլայնման խոշոր նախագիծ է մեկնարկել

Ստուբը Մեծ Բրիտանիայի վարչապետին հայտնել է Ուկրաինայի հարցով խորհրդակցությունների արդյունքների մասին

Լատվիական «Չորսը՝ ճամպրուկով» հաղորդաշարը բացահայտում է Դիլիջանն ու Հայաստանի զբոսաշրջային բազմազանությունը

Բուժքույրը փորձել է արգելված իրեր փոխանցել դատապարտյալին

Կոմիտասի և բնության երկխոսությունը՝ COP17-ում. Հայկ Պետրոսյանը համաժողովի մշակութային հատվածում ներկայացավ յուրահատուկ համերգով

Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգային ծրագիրը

ԻՀՊԿ-ն հայտնել է 4 նավի հարվածելու և Հորմուզի նեղուցում ականների վրա 3 նավի պայթելու մասին

Հյուսիսային Կորեան հակազդման նոր միջոցներ կտեղակայի Հարավային Կորեայի հետ սահմանին

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը

Եգիպտոսը կպաշտպանի Սաուդյան Արաբիայի տարածքը, բայց չի հարձակվի Եմենի վրա. Աս-Սիսի