Քաղաքականություն

Կրեմլում մեկնարկել է Ռուսաստանի և Վենեսուելայի նախագահների հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Կրեմլում մեկնարկել է Ռուսաստանի և Վենեսուելայի նախագահների հանդիպումը

Մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ն՝ ընդգծելով, Պուտինի և Մադուրոյի հանդիպումը տեղի է ունենում Կրեմլի Մեծ պալատում։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նախորդ օրը գիշերը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա: Ուղևորության շրջանակներում նա, ինչպես և Ռուսաստան այցելող մյուս առաջնորդները, կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։

Բանակցությունների արդյունքներով՝ պատվիրակությունների ղեկավարները կստորագրեն Ռազմավարական գործընկերության և համագործակցության պայմանագիր։ 

«Սա ծանրակշիռ, բովանդակալից և շատ կարևոր շրջանակային փաստաթուղթ է», - ավելի վաղ նշել էր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում