Արարատ Միրզոյանը շնորհավորել է Գերմանիայի նորանշանակ ԱԳ նախարարին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Յոհան Վադեֆուլին Գերմանիայի արտաքին գործերի նախարար նշանակվելու առիթով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրզոյանն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ 

«Հարգելի Յոհան Վադեֆուլ, շնորհավորում եմ Ձեզ Գերմանիայի արտաքին գործերի նախարար նշանակվելու առիթով՝ ջերմությամբ հիշելով մեր քննարկումը 2023 թվականի փետրվարին։ Հայաստանի ամուր գործընկերությունը Գերմանիայի հետ՝ հիմնված ընդհանուր արժեքների և հետաքրքրությունների վրա, խոստումնալից ապագա ունի։ Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակներում»,- գրել է Արարատ Միրզոյանը։ 

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն էր հայտնել և հաջողություն մաղթել Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Անալենա Բերբոքին։ 

«Հարգելի Անալենա Բերբոք, շնորհակալ եմ Հայաստանի  և Գերմանիայի հարաբերություններն ամրապնդելուն, Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտ դարձնելուն Ձեր նվիրվածության, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելուն ուղղված Ձեր ջանքերի համար։ Հաճելի էր ձեզ հետ աշխատելը։ Հաջողություն եմ մաղթում Ձեր նոր նախաձեռնություններում»,- գրել էր Միրզոյանը։ 

Հայերեն English Español فارسی Français ქართული Русский Türkçe 中文

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին