Զեղծարարությունների միջոցով վարկերի ձևակերպումից տուժածների վարկային պարտավորությունները ներկայում սառեցված են. ԿԲ նախագահ

3 րոպեի ընթերցում

Վարկային պրոդուկտների հետ կապված խնդիրների բախված և զեղծարարության զոհ դարձած մարդկանց վարկերն այս պահի դրությամբ սառեցված են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 6-ի ասուլիսում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Այս պահի դրությամբ, իմ ունեցած տեղեկատվությամբ, այն մարդիկ, ովքեր վարկային պրոդուկտների հետ կապված խնդիր են ունեցել ու զեղծարարության զոհ են դարձել՝ այդ մարդկանց վարկերը սառեցված են: Տարբեր բանկերում՝ տարբեր ժամկետներով: Եթե չեմ սխալվում՝ բանկ կա 2, բանկ կա՝ 5 տարով՝ կախված նրանից, թե քրեական գործերն ինչ ընթացք կունենան և այլն: Սառեցրել են, որպեսզի հավելյալ ներվ չմտնի այս հարաբերություններում»,- նշեց Գալստյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ կենտրոնական բանկը ներկայում քննարկում է նույնականացման որոշ պահանջների խստացման հարցը: Մասնավորապես՝ առցանց վարկերի տրամադրման համար՝ բանկային խարդախության դեմ պայքարի համատեքստում:

«Քննարկումները շարունակվում են: Հանձնառություն ենք ստանձնել ուսումնասիրել բոլոր դրվագները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում: Դա բավականին մեծ ռեսուրս է պահանջում, որովհետև ամեն գործ յուրահատուկ է: Ուստի պետք է գործերը նայենք, փորձենք դրանք համախմբել: Եթե խնդիրը պրոդուկտի մեջ է՝ արձագանքենք դրան: Եթե կարգավորման մեջ է՝ արձագանքենք դրան: Եթե խնդիրը մարդու կողմից անփութության պատճառով ստեղծված իրավիճակն է՝ այդտեղ այնքան էլ զորեղ չենք: Դրա մասին մեր վերահսկողության ղեկավարը հայտնել է այն մարդկանց, ովքեր, ցավոք, տուժել են այդ ամենից»,- հայտնեց ԿԲ նախագահը:

Նա հավելեց, որ ԿԲ-ն բանկերին հորդորել է գտնել լուծման ճանապարհ, որն, ըստ Մ. Գալստյանի՝ նման իրավիճակի արդյունքում ձևավորված բոլոր վարկային պարտավորությունների սառեցումն է այս պահին:

ԿԲ նախագահը գտնում է, որ գլոբալ առումով կարևոր է գտնել լուծման արդյունավետ տարբերակ, քանի որ ցանկացած ծայրահեղ միջոց կարող է վատ արդյունքի հանգեցնել:

Գալստյանը տեղեկացրեց նաև, որ իրենց տվյալներով՝ զեղծարարությամբ ձևակերպված վարկերը կազմում են ընդհանուր վարկային պորտֆելի պարտավորությունների չափի 0.1 տոկոսը: Բոլոր դեպքերում խնդիրն առնչվում է ֆիզիկական անձանց:

Նա գտնում է, որ խնդրի լուծումը բարդացնում է այն հանգամանքը, որ անընդհատ նոր պրոդուկտներ են ստեղծվում, որոնց իրական ժամանակի ռեժիմով անընդհատ հետևելը պարզապես անհնար է: Առավել ևս, որ, ըստ Գալստյանի, Կենտրոնական բանկը չունի մեծ թվով աշխատողներ:

Միևնույն ժամանակ, ԿԲ նախագահը հայտնեց, որ հիմա խորքային ստուգումներ են իրականացվում 3-4 բանկերում:          

Հայերեն Русский

Օհայոյում վաճառքի է հանվել առաջին լուսնագնաց Նիլ Արմսթրոնգի մանկության տունը

Հարավային Կորեայում պատրաստվում են ռեկորդային բարձր ջերմաստիճանի

Տավուշի մարզի Բերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամաս

Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել ապօրինի պահվող հայ գերիների վերաբերյալ դատավճիռները

AI դասարաններ՝ ավագ դպրոցներում. 10-րդ դասարանցիների համար մեկնարկել է «ԱԲ սերունդ» ծրագրի ընդունելությունը

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1800-ը

Փրկարարները հեռացրել են ընկած ծառերը՝ վերականգնելով երթևեկությունը

«Ուժեղ Հայաստան»-ը մտադիր է խորհրդարանում քննարկման դնել Ռուսաստանի սահմանափակումներից տուժած գյուղատնտեսների խնդիրները

Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանում իսրայելցի երկու զինվորի զոհվելու մասին

Սպիտակում նոր կառուցված շենքի բնակարաններից 23-ը կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին