Շիրակի մարզպետարանի նախկին վարչության պետը կաշառք ստանալու համար ազատազրկվել է 5 տարով

3 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն դատարանի դատավճռով՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետ Հ.Կ.-ն դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ նրա նկատմամբ նշանակվել է նաև լրացուցիչ պատիժ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկումը՝ 5 տարի ժամկետով:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2024 թվականի հունիսի 17-ին Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետ Հ.Կ.-ն մարզպետարանի ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներից մեկի տնօրեն Ն.Խ.-ից պահանջել և անձամբ ստացել է 1 միլիոն 552 հազար դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք՝ Ն.Խ.-ի կողմից վերոնշյալ պաշտոնում պաշտոնավարումը դադարելուց հետո, նույն ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնում նշանակելուն նպաստելու համար: Ն.Խ.-ն 2024 թվականի օգոստոսի 9-ին նշանակվել է ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնին:

Բացի այդ, Հ.Կ.-ն նույն ՊՈԱԿ-ի ուսուցչուհի Ա.Մ.-ին ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի պարտականությունների կատարողի պաշտոնին առաջադրելու և նշանակելուն նպաստելու համար Ն.Խ.-ի միջոցով պահանջել է 582 հազար դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար: Հ.Կ.-ն ստացել  է 388 հազար դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլարը, իսկ գումարի մյուսը մասը պայմանավորվել է ստանալ նշանակումից հետո: Ա.Մ.-ն 2024 թվականի օգոստոսի 14-ին նշանակվել է  ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարողի պաշտոնին:

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Հ.Կ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալը) (2 դրվագ), Ն.Խ.-ի նկատմամբ՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալը), 437-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառքի միջնորդությունը) և Ա.Մ.-ի նկատմամբ՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով:

2024 թվականի հոկտեմբերի 25-ին քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 18-ին կայացրել է մեղադրական վերդիկտ: 

Դատարանի վճռով՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետ Հ.Կ.-ն դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման, նրա նկատմամբ նշանակվել է նաև լրացուցիչ պատիժ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 տարի ժամկետով, Ն.Խ.-ի նկատմամբ նշանակվել է ազատազրկում՝ 1 տարի 7 ամիս ժամկետով (սահմանվել է փորձաշրջան 2 տարի 6 ամիս ժամկետով), Ա.Մ.-ի նկատմամբ նշանակվել է ազատազրկում՝ 1 տարի ժամկետով (սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի 6 ամիս ժամկետով):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում